Կարևոր իրադարձություններ

Լեհաստանում խորհրդարանական ընտրություններ են, պահպանողականները հուսով են վերադառնալ իշխանության

25 Հոկտեմբեր, 2015 12:26
Լեհաստանում խորհրդարանական ընտրություններ են, պահպանողականները հուսով են վերադառնալ իշխանության

 

Լեհաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում, որտեղ պահպանողականները հուսով են վերադառնալ իշխանության ութ տարի ընդդիմություն լինելուց հետո, գրում է BBC-ն:


Ընտրություններից առաջ անցկացված հարցումների արդյունքներով՝ Իրավունք և Արդարություն կուսակցությունն առաջ է անցել երկրի վարչապետ Էվա Կոպաչի Քաղաքացիական հարթակ կուսակցությունից:


Ըստ աղբյուրի՝ քաղաքական հարթակը վերջին շրջանում ինչ-որ առումով վարկաբեկվել է այն բանից հետո, երբ մի շարք նախարարներ անցած տարի բացահայտվել են գաղտնալսման հետ կապված սկանդալում:


Ուրբաթ օրը արդարադատության փոխնախարարը հեռացվել է պաշտոնից հարբած վիճակում մեքենա վարելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին