Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Լորյե» թաղամասի բնակելի տներից մեկի շքամուտքի մոտ այսօր գիշեր անհայտ անձինք ինքնաձիգից կրակել են, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, որոնցից երկուսը 15-ամյա անչափահասներ են եղել, իսկ երրորդ 23 տարեկան, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Provence տարածաշրջանային թերթը:
Պարբերականը նշում է, որ Մարսելում ինքնաձիգի կիրառմամբ հրաձգություններն առավել հաճախակի են դարձել վերջին շրջանում: Քաղաքում գործում են հանցագործ մի քանի խմբավորումներ, որոնք զբաղվում են թմրամիջոցների տեղափոխմամբ ու վաճառքով:
Նրանք միմյանց դեմ մշտական պայքարի մեջ են վաճառքի տարածքի համար` փորձելով կիսել քաղաքը միմյանց միջև: Թմրանյութերի վաճառքում լայնորեն ներառվում են անչափահասներ, քանի որ ոստիկանության կողմից ձերբակալվելու ու դատապարտվելու պարագայում նրանք ավելի թեթև պատիժ են ստանում: