Կարևոր իրադարձություններ

Ասադը Դամասկոսում հանդիպել է ռուս խորհրդարանականների հետ

25 Հոկտեմբեր, 2015 12:01
Ասադը Դամասկոսում հանդիպել է ռուս խորհրդարանականների հետ

Ռուս խորհրդարանականները կիրակի Դամասկոսում հանդիպում են ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնել է պատվիրակության անդամ, Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Յուշենկոն:

 

Հոկտեմբերի 23-ին ռուսաստանյան խորհրդարանական պատվիրակությունը մարդասիրական առաքելությամբ ժամանել էր Սիրիա` իր հետ բերելով մարդասիրական օգնություն` դեղորայք և մանկական սնունդ:

 

«Օգնության մի մասը մենք կփոխանցենք ուղղափառ թեմի, մյուս մասը` Սիրիայի Գերագույն մուֆթիի միջոցով, իսկ երրորդ մասը կփոխանցվի զոհված սիրիացի զինվորականների երեխաներին»,- պարզաբանել է պատվիրակության ներկայացուցիչ, Դաշնային Խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Դմիտրի Սաբլինը:

 

Ռուս խորհրդարանականները պատրաստվում են քննարկել հարցեր, կապված Սիրիայի սոցիալական ենթակառուցվածքի վերականգնման հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին