Կարևոր իրադարձություններ

Չեռնոգորիայում բախումների հետևանքով 39 մարդ է տուժել (լուսանկարներ)

25 Հոկտեմբեր, 2015 13:05
Չեռնոգորիայում բախումների հետևանքով 39 մարդ է տուժել (լուսանկարներ)

 

Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) մայրաքաղաք Պոդգորիցայում հակակառավարական ցույցը շաբաթ օրը ուշ երեկոյան ավարտվել է խորհրդարանի շենքի վրա գրոհի փորձով, ինչից հետո ոստիկանությունը ցրել է ցուցարարներին հատուկ միջոցների օգնությամբ, գրում է kommersant.ru-ն:


«Ժողովրդավարական ճակատ» ընդդիմադիր ուժերի կոալիցիան պահանջել է Միլո Ջուկանովիչի կառավարության հրաժարականը: Ցուցարարները սկսել են պահանջել իրենց ներս թողնել խորհրդարանի շենք: 


Հաղորդվում է, որ ցույցից հետո ցուցարարների մի մասը շարժվել է դեպի խորհրդարանը հսկող ոստիկանական ուժերի կողմ: Երբ նրանք մոտեցել են ոստիկաններին, ընդդիմադիր պատգամավորները հայտարարել են շենք մտնելու մտադրության մասին: Ցուցարարները այնուհետև սկսել են քարեր, արցունքաբեր գազով բալոններ նետել ոստիկանության ուղղությամբ, որը խոչընդոտում էր իրենց շարքերը ճեղքել փորձող ցուցարարներին: Այնուհետև իրավապահները կիրառել են խլացնող նռնակներ և արցունքաբեր գազ:


Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բախումների հետևանքով վիրավորվել է 15 ոստիկան և 24 քաղաքացիական անձ, հիմնականում արցունքաբեր գազից:


Անցած հանգստյան օրերին ընդդիմադիրները վարչապետին ժամանակ էին տվել մինչև շաբաթ օրը հրաժարական տալու համար՝ խոստանալով, որ հակառակ դեպքում հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիայի դուրս կգա «ողջ Չեռնոգորիան»:
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին