Կարևոր իրադարձություններ

ԵՄ առաջնորդները հերթական անգամ կփորձեն Բրյուսելում ելք գտնել միգրացիոն ճգնաժամից

25 Հոկտեմբեր, 2015 11:52
ԵՄ առաջնորդները հերթական անգամ կփորձեն Բրյուսելում ելք գտնել միգրացիոն ճգնաժամից

Եվրամիության առաջնորդները նորից կհավաքվեն Բրյուսելում, որպեսզի փորձեն ելք գտնել միգրացիոն ճգնաժամից: Բարձրագույն մակարդակով հերթական արտակարգ հանդիպումը գումարվել է շաբաթվա կեսերին` Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի կողմից: Այս մասին հաղորդում է TASS-ը:

Եվրահանձնաժողովի ղեկավարը որոշում է ընդունել նիստ գումարել՝ «միգրացիոն ճգնաժամի հետ կապված` Արևմտյան Բալկանների երթուղու երկայնքով ,և այդ պատճառով առավել ընդլայնված ու անմիջական օպերատիվ գործողությունների ավելի մեծ համագործակցության անհրաժեշտություն կա»:

«Մի քանի առաջնորդների հետ խոսակցությունից հետո Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հոկտեմբերի 25-ին գումարում է ղեկավար երկրների նիստ, Արևմտյան Բալկանների երթուղով փախստականների հոսքերը քննարկելու համար: Հանդիպման նպատակն է համաձայնեցնել ընդհանուր օպերատիվ եզրակացությունները, որոնք անհապաղ պետք է իրականացվեն»,- ասվում է հայտարարությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին