Կարևոր իրադարձություններ

Մենք այս 25 տարիներին ուզել ենք կառավարման պառլամենտական ձև, ուստի միանում ենք «այո»–ին. Ամո Շարոյան

25 Հոկտեմբեր, 2015 12:25
Մենք այս 25 տարիներին ուզել ենք կառավարման պառլամենտական ձև, ուստի միանում ենք «այո»–ին. Ամո Շարոյան

 

Վերջին 24-25 տարիներին եզդիական համայնքը ձգտել է, որ Հայաստանում լինի կառավարման խորհրդարանական ձև, այդ իսկ պատճառով միանալու են այն քաղաքական ուժերին, որոնք սահմանադրական փոփոխութոյւնների քարոզարշավին «այո» են ասում:

 

Այս մասին Tert.am–ին «Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը` տեղեկացնելով, որ միավորումը գտնում է, որ իրենց շատ ու շատ պատկերացումներ համընկնում են Սահմանադրության նախագծի հետ:

 

«Բազմաթիվ անգամ ասել ենք նաև, որ ճիշտը համամասնական ընտրակարգն է: Դա էլ է նոր Սահմանադրության նախագծում նախատեսված, որը նշանակում է, որ ընտրական համակարգն արդեն ոնց որ կոլեկտիվ պատասխանատվություն է ունենում»,- ասաց Ամո Շարոյանը:

 

Սահմանադրության նոր նախագիծը եզդիական համայնքը համարում է առաջընթաց` նաև   այնտեղ ազգային փոքրամասնությունների համար ձևակերպումների տեսակետից:

 

«Նշված է, որ Ազգային ժողովում Սահմանադրության նախագծի համաձայն` տեղեր են հատկացվելու ազգային փոքրամասնություններին:  Սա ինքնըստինքյան նշանակում է, որ Սահմանադրությամբ պետությունը ոչ միայն իրավունք է վերապահում ազգային փոքրամասնություններին մասնակցելու իշխանության մարմինների ձևավորմանը, այլ նաև հավասար հնարավորություններ, որովհետև մենք բոլորս էլ գիտենք, որ ազգային փոքրամասնությունները թվաքանակով Հայաստանում շատ քիչ են, երկրորդը` ամբողջ Հայաստանով մեկ ցրված են և չեն կարողանում իրենց կամքը` ընդհանուր, արտահայտել, որ կարողանան օրենսդիր մարմնում իրենց ներկայացուցիչը ունենալ»,- իր` Սահմանադրությանը պաշտպանելու դիրքորոշումը բացատրեց ազգային փոքրամասնության ներկայացուցիչը:

 

Ըստ Ամո Շարոյանի՝ ՀՀ-ում շուրջ 50 հազարանոց եզդիական համայնքը բնակվում է 6 մարզերում:

 

Լրահոս

Դիտել ավելին