Կարևոր իրադարձություններ

Դևիդ Բոուին 2016 թվականի հունվարին նոր ալբոմ կթողարկի

25 Հոկտեմբեր, 2015 12:20
Դևիդ Բոուին 2016 թվականի հունվարին նոր ալբոմ կթողարկի

Բրիտանացի ռոք-երաժիշտ Դևիդ Բոուին 2016 թվականի սկզբին նոր ալբոմ կթողարկի Blackstar անունով: Երեք տարվա ընթացքում առաջին ալբոմի շնորհանդեսը կկայան հունվարի 8-ին. այդ օրը երաժիշտը կդառնա 69 տարեկան, գրում է lenta.ru-ն:


Յոթ երգից բաղկացած ալբոմը ձայնագրվել է Նյու Յորքում՝ տեղի ջազային երաժիշտների աջակցությամբ: Blackstar երգը, որի անունով է կոչվել նաև ողջ ալբոմը, կթողարկվի նոյեմբերի 19-ին, այն նաև կօգտագործվի «Ղազարոս» մյուզիքլում, որի համար երաժշտությունը գրել է ինքը՝ Բոուին: Բացի այդ երգը կդառնա «Վերջին ընձառյուծները» սերիալի հիմնական երաժշտական թեման:


Ալբոմի առաջին երգի տևողությունը կազմում է մոտ տասը րոպե, բացի Բոուի վոկալից այն ներառում է գրիգորյանական երգեր և էլեկտրոնային ռիթմեր:


Դևիդ Բոուիի նախորդ ալբոմը՝ «The Next Day», թողարկվել է 2013 թվականի մարտին:

 

Լրահոս

Դիտել ավելին