Կարևոր իրադարձություններ

Առնվազն 12 մարդ է մահացել Ինդոնեզիայում կարաոկե-բարում բռնկված հրդեհի պատճառով

25 Հոկտեմբեր, 2015 11:45
Առնվազն 12 մարդ է մահացել Ինդոնեզիայում կարաոկե-բարում բռնկված հրդեհի պատճառով

Առնվազն 12 մարդ է մահացել այսօր գիշերը Ինդոնեզիայի հյուսիսային Սուլավեսի շրջանի մայրաքաղաք Մանադո քաղաքի կարաոկե-բարում բռնկված հրդեհի հետևանքով: Այդ մասին հայտարարել է տեղի ոստիկանության ղեկավար Ռիո Պերմանան, գրում է РИА Новости-ն:


«Բռնկման պահին այցելուները երգում էին երկրորդ և երրորդ հարկերում»,- ասել է նա: Մահացածների ճնշող մեծամասնությունը խեղդվել է թթվածնի պակասից: Սկսվել է ողբերգության պատճառների հետաքննություն:


Նշվում է, որ անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով նման միջադեպերը բավականին հաճախակի բնույթ են կրում Ինդոնեզիայում:

 

Լրահոս

Դիտել ավելին