Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան խոստացել են մեծացնել Սիրիայի ընդդիմությանը ցուցաբերած աջակցությունը

25 Հոկտեմբեր, 2015 11:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան խոստացել են մեծացնել Սիրիայի ընդդիմությանը ցուցաբերած աջակցությունը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ: Նրանք համաձայնել են մեծացնել սիրիական ընդդիմությանը ցուցաբերած աջակցությունը, գրում է bbc.com-ը:

Դրանով հանդերձ կողմերը խոստացել են հասնել քաղաքական ճանապարհով հակամարտության լուծմանը:

Ավելի վաղ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է օդային աջակցություն ցուցաբերերլ «Սիրիական ազատ բանակին», սակայն ընդդիմադիրները հրաժարվել են՝ հայտարարելով, որ Ռուսաստանը նախ պետք է դադարեցնի զինված ընդդիմությանն ուղղված հարվածները:

Մոսկվան պնդում է, որ հարվածներ է հասցնում միայն ջիհադիստական և ահաբեկչական խմբավորումներին:

 

Լրահոս

Դիտել ավելին