Կարևոր իրադարձություններ

Խոշոր վթար Երևանում, վարորդներից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

25 Հոկտեմբեր, 2015 11:25
Խոշոր վթար Երևանում, վարորդներից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 24-ին՝ ժամը 23.39-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում` Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ, բախվել են «Mercedes E350» մակնիշի 15 UW 111 պետհամարանիշի (վարորդ` Է. Ու.,1995 թ. ծնված), «Mercedes C180» մակնիշի 40 TD 001 (վարորդ Լ. Տ.), «Toyota Corolla» մակնիշի 19 vv 001 (վարորդի ինքնությունը չի պարզվել) և «Mercedes G500» մակնիշի (վարորդ Վ. Հ., 1974 թ. ծնված) 70 AV 707 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վ. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:  Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

 

Հրշեջ-փրկարարները Վ. Հ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

 

Լրահոս

Դիտել ավելին