Կարևոր իրադարձություններ

Volkswagen-ն աշխատանքից հեռացրել է գլխավոր ինժեներներից մեկին

25 Հոկտեմբեր, 2015 11:00
Volkswagen-ն աշխատանքից հեռացրել է գլխավոր ինժեներներից մեկին

Volkswagen ավտոկոնցեռնն աշխատանքից հեռացրել է շարժահաղորդ մեխանիզմների մշակման բաժնի ղեկավար Հանո Յելդենին, գրում է Bild-ը:

Յելդենի գործունեությունը ստուգում է դատախազությունը: Նրան ավազակության մեջ են կասկածում:

Volkswagen-ի հետ կապված սկանդալը սկսվել է սեպտեմբերին, երբ Շրջակա միջավայրի պահպանության ամերիկյան գործակալությունը հայտարարել է, որ կոնցեռնի դիզելային շարժիչների վրա ավազակային ծրագրային ապահովում է տեղադրված, որը թույլ է տալիս նվազեցնել վտանգավոր արտանետումների իրական ցուցանիշը ստուգման ժամանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին