Կարևոր իրադարձություններ

Մեքսիկայում «Պատրիսիա» փոթորիկն առանց էլեկտրականության է թողել 235 հազար մարդու

25 Հոկտեմբեր, 2015 10:25
Մեքսիկայում «Պատրիսիա» փոթորիկն առանց էլեկտրականության է թողել 235 հազար մարդու

Մեքսիկայի բնակիչների թիվը, որոնք «Պատրիսիա» փոթորկի պատճառով առանց էլեկտրականության են մնացել, հասել է 235 հազար մարդու: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով երկրի էլեկտրաէներգիայի ազգային հանձնաժողովին:

Մեքսիկայի իշխանությունները «Պատրիսիա» փոթորիկն անվանել են ամենաուժգինը մոլորակի պատմության մեջ: Ցամաք դուրս գալու պահին դրա ուժը հասնում էր հինգերորդ` ամենաուժեղ աստիճանին: Փոթորկի ներսում արագությունը կազմել է 325 կմ/ժ: Սակայն հետո տարերքը թուլացել է մինչև արևադարձային ընկճախտի մակարդակին, զոհեր և լուրջ ավերածություններ չեն եղել:

Շաբաթ առավոտվա դրությամբ վերականգնվել է 120 հազար մարդու էլեկտրաէներգիան: Այժմ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնողական աշխատանքներ են ընթանում Կոլիմա, Հալիսկո և Միչոական նահանգների ևս 115.6 հազար բնակիչների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին