Կարևոր իրադարձություններ

Հանդիպում ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկական կենտրոնի տնօրենի հետ

08 Հոկտեմբեր, 2015 15:21
Հանդիպում ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկական կենտրոնի տնօրենի հետ

Հոկտեմբերի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպեց ՀՀ ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանի հետ: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ-ը: 
Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանը:
Երկար տարիներ է, ինչ Վայոց ձորում չկան մասնագիտացված մաշկավեներաբաններ և հիվանդների հոսքը հիմնականում ուղղված է Երևանի տարբեր բժշկական հաստատություններ: 
Հանդիպման ընթացքում ծավալված քննարկման արդյունքում որոշվեց՝ հոկտեմբերի 21-ին Եղեգնաձորի և հոկտեմբերի 22-ին Վայքի տարածաշրջանների առողջապահական կենտրոնների և բուժհաստատությունների մասնագետների, բժիշկների և բուժքույրերի հետ անցկացնել սեմինար-հանդիպում, որի ընթացքում մաշկավեներական հիվանդությունների ոլորտում հանրապետության լավագույն մասնագետները, դասախոս-պրոֆեսորները կնեկայացնեն մաշկաբանության, սեռավարակաբանության մասնագիտությունների արդիական հիմնախնդիրները, բժշկագիտության այս ճյուղի ժամանակակից նվաճումները և ձեռքբերումները:
Հավելեք, որ նշված օրերին, սեմիներներից հետո, միևնույն մասնագետները Եղեգնաձորի և Վայքի առողջապահական կենտրոններում կանցկացնեն անվճար բուժզննում: 
Նշենք, որ Վայոց ձորի մարզում նախկինում մաշկավեներական հիվանդությունների հայտնաբերման, կանխարգելման և բուժման նպատակով նման սեմինար-հանդիպում, ինչպես նաև անվճար բուժզննում չի իրականացվել:

 

Լրահոս

Դիտել ավելին