Կարևոր իրադարձություններ

Ամենաարտասովոր գողությունները՝ հյուրանոցներից

25 Հոկտեմբեր, 2015 09:20
Ամենաարտասովոր գողությունները՝ հյուրանոցներից

Ի՞նչ իրեր են սովորաբար կորչում հյուրանոցներում: Բոլորը կպատասխանեն՝ խալաթներ, կախիչներ, մոմեր: Պարզվում է՝ շատ այլ օրիգինալ գողություններ էլ են լինում, հատկապես՝ բարձրակարգ հյուրանոցներից:

Ամենաանսովոր գողություններից մեկը տեղի է ունեցել Victoria-Jungfrau Grand Hotel and Spa-ում 2005 թ., երբ համարից կորել է 83.5 կգ-անոց քար: Հանցագործներին չէր խանգարել այն հանգամանքը, որ քարը շղթայով ամրացված է եղել, ինչպես նաև ծանր է կշռել: Մինչև հիմա ոստիկանությունը չի կարողացել պարզել, թե ինչի համար է գողացվել քարը և ինչպես:

Ամենաառեղծվածային գողություններից մեկը տեղի է ունեցել La Pendule շվեյցարական հյուրանոցում, որտեղից գողացել են պատից կախված մեծ ժամացույցը՝ 50 կգ քաշով և 50 սմ բարձրությամբ: Ոստիկանները չեն կարողացել պարզել, թե ինչպես է այդ ժամացույցը դուրս բերվել դահլիճից, ընդ որում՝ մեկ հոգին չէր կարող դա անել: Նշվում է, որ զավեշտն այն է, որ նույն հյուրանոցի համարներում կան թանկարժեք հեռադիտակներ, որոնք անհրաժեշտ են Շվեյցարիայի գեղեցիկ ձյունապատ լեռները դիտելու համար: Սակայն մինչև հիմա և ոչ մի հեռադիտակ չի կորել:

Նյու Յորքի «Կարլայլ» բարձրակարգ հյուրանոցից գողը միայնակ դուրս է բերել Ֆերնան Լեժեի 350 հազար դոլար արժողությամբ հսկա նկարը: Տեսախցիկները ֆիքսել են այդ պահը, սակայն գողի ինքնությունը հնարավոր չի եղել պարզել:

Իսկ ահա հյուրանոցի աշխատակիցները միշտ բողոքում են, որ հյուրանոցներից ամենաշատը գողանում են սրբիչներ: Կորչում են նաև խալաթներ և մոխրամաններ: Որքան էլ տարօրինակ է, բայց անհետանում են նաև զուգարանի թղթերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին