Մաղադանոսի օգտագործումը կարևոր է օրգանիզմի բալանսը պահպանելու համար: Մաղադանոսի տերևները հարուստ են եթերային յուղերով և բազմաթիվ վիտամիններով: C վիտամինի պարունակությամբ այն գերազանցում է լիմոնին և նարնջին. 100 գրամում` 166 մգ: Այդ մասին հայտնում է allwomen.net.ua-ը:
Ջերմային մշակման դեպքում մաղադանոսի սննդարար հատկությունները կորում են: Այդ պատճառով ավելի լավ է այն օգտագործել թարմ կամ չորացրած վիճակում:
Մաղադանոսը ուժեղ միզամուղ միջոց է, որը նպաստում է օրգանիզմից հեղուկների դուրս բերմանը, կարվագորում է ճնշումը, հանգստացնում է նյարդային համակարգը, բարձրացնում է իմունիտետը:
Մաղադանոսը նաև լավացնում է արյան շրջանառությունը, վերացնում է միզապարկի խնդիրները, օրգանիզմը մաքրում թույներից, վերացնում է աչքերի բորբոքվածությունը, իջեցնում ջերմությունը, բուժում երիկամները , լյարդը, մաշկը։ Նաև լավ միջոց է միջատների կծելու դեմ: