Կարևոր իրադարձություններ

2016-ը զոհված սերժանտի համար ամենասպասված թվականն էր. զորացրվելու էր

08 Ապրիլ, 2016 13:24
2016-ը զոհված սերժանտի համար ամենասպասված թվականն էր. զորացրվելու էր
Ասյօր հրապարակվել են հայկական կողմի զոհերի նոր անուններ: Նրանց թվում է 20-ամյա սերժանտ Նորիկ Ժորայի Գասպարյանը:
20-ամյա Նորիկը Կապանից էր, սովորել է Երևանի պետական մանկավարժական համալսարանում, պարող է: Երկու ամսից պետք է զորացրվեր:
 
 
Իր ֆեյսբուքյան էջում Նորիկը այս տարվա հունվարի 1-ին գրառում է կատարել, գրելով,որ 2016-ը իր կյանքի ամենասպասված թվականն է, քանի որ այս տարի պետք է զորացրվի:
Զինվորն իր էջում գրել է. ՛՛Թող այս տարի լինի հաջողություններով լի, թող բոլոր մարդիկ լինեն երջանիկ, թող կատարվեն բոլորիդ երազանքները , սիրեք և եղեք սիրված: Իսկ իմ հարազատներին ասեմ, ես ձեզ շատ-շատ եմ սիրում եմ ու շուտով կլինեմ ձեր կողքին՛՛:
 
 
Ընկերները Նորիկին բնորոշում են որպես բարի, ազնիվ, կամեցող ու լուսավոր մարդ:
Նշենք, որ Նորիկ Գասպարյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կապանի Սբ.Մ.Մաշտոց եկեղեցում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին