Կարևոր իրադարձություններ

Մենք երբեք չենք հաշտվի բռնազավթման հետ. Ղարիբաշվիլի

25 Հոկտեմբեր, 2015 00:35
Մենք երբեք չենք հաշտվի բռնազավթման հետ. Ղարիբաշվիլի

Մենք ոչ մի գնով ոչ մի թիզ հող չենք զիջի: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ գրում է «Գրուզիա օնլայն»-ը: Վարչապետն ընդգծել է, որ Վրաստանը երբեք չի հաշտվի բռնազավթման հետ, սակայն նրա կարծիքով՝ տարածքային ամբողջականությունը պետք է ձգտել պաշտպանել «խելամիտ քաղաքականության միջոցով, ոչ թե ագրեսիվ հռետորաբանության»:

«Մենք երբեք չենք հաշտվի բռնազավթման հետ: Մենք մինչև վերջ արժանապատվորեն կպաշտպանենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Վրացիները ոչ մի գնով ոչ մի թիզ հող չեն զիջի: Սակայն մենք պետք է ձգտենք դա անել խելամիտ քաղաքականության միջոցով և ոչ թե ագրեսիվ հռետորաբանության և բղավոցների: Պետությունները դա ձեռք են բերում այլ կերպ՝ խաղաղ բանակցությունների ուղով, խելամիտ և պրագմատիկ քաղաքականություն վարելով»,- նշել է վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին