Life.panorama.am-ը գրում է.
Եթե ունեք չոր մաշկ, ապա բանանը հենց այն է, ինչ ձեզ պետք է։ Առաջարկում ենք մի դիմակ, որը կարող է անփոխարինելի լինել կանանց համար։
1 բանանը ճզմեք, քսեք դեմքին, թողեք 20 րոպե, հետո տաք ջրով լվացվեք։
Յուղոտ մաշկի դեպքում ևս բանանն անփոխարինելի է։
1 թեյի գդալ կիտրոնի քամած հյութը միախառնեք մեկ ճզմած բանանի հետ, տարածեք դեմքի վրա, թողեք 20 րոպե, լվացվեք սառը ջրով։