Կարևոր իրադարձություններ

Հիտլերի, Ստալինի և աշխարհի այլ առաջնորդների մայրերը. ովքեր էին նրանք

24 Հոկտեմբեր, 2015 23:33
Հիտլերի, Ստալինի և աշխարհի այլ առաջնորդների մայրերը. ովքեր էին նրանք

BlogNews

 

Հիտլեր, Ստալին, Լենին, Չերչիլ, Քենեդի. բոլոր այս մարդիկ նշանակալի ազդեցություն են ունեցել 20-րդ դարի պատմության վրա։ Նրանց մասին մենք գրեթե ամեն ինչ գիտենք, իսկ այ նրանց մայերը միշտ ստվերում են մնացել։ Ժամանակն է ավելին իմանալ այն կանանց մասին, ովքեր փոխել են պատմության ընթացքը՝ լույս աշխարհ բերելով «հերոսներին»։ 

 1  Ստալինի մայրը. Եկատերինա Գեորգիևնա Գելաձե (1858-1937թթ)։ Եկատերինա (Կեկե) Գելաձեն ծնվել է Վրաստանի փոքրիկ ուղղափառ գյուղում, 17 տարեկանում ամուսնացել է Վիսարիոն (Բեսո) Ջուգաշվիլիի հետ։ Նրա երկու երեխաները մահացան լույս աշխարհ գալուց կարճ ժամանակ հետո, իսկ երրորդը՝ Իոսիֆը, կենդանի մնաց։ Իոսիֆի ծնունդից հետո Վիսարիոնը սկսեց խմել, այդ իսկ պատճառով Կեկեն թողեց նրան։ Ստալինի մայրը չափազանց խիստ ու դաժան կին էր, շատ էր աշխատում, որպեսզի որդուն կարողանա տալ լավագույնը և ցանկանում էր, որպեսզի Իոսիֆը հոգևորական դառնար։ Սակայն ինքն՝ Իոսիֆը, ավելին էր ուզում...

Матери Гитлера, Сталина, Ленина и прочих тиранов XX века: как выглядели и кем были

 2  Բրեժնևի մայրը. Նատալյա Դենիսովնա Մազալովա (1886-1975թթ․)։ Ծնվել ու մեծացել է Կուրսկի մարզի Կորսկի շրջանի Բրեժնև գյուղում։ Նա լավ կրթություն է ստացել, որը նա փորձում էր սերմանել նաև իր երեխաների մոտ։ Նույնիսկ երբ Լեոնիդ Իլյիչը Մոսկվայում ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում, նրա մայրը շարունակում էր Դնեպրոդերժինսկում իր հին բնակարանում ապրել։ Նրան մի անգամ չէ, որ առաջարկել են տեղափոխվել, սակայն նա շարունակում էր սովորական շարքային սովետական թոշակառուի կյանքով ապրել։

Матери Гитлера, Сталина, Ленина и прочих тиранов XX века: как выглядели и кем были

 3  Չերչիլի մայրը. Ջեննի Ջերոմ (1854-1921թթ․)։ Ծնվել է ԱՄՆ-ում, եղել է Երկրորդ աշխարհամարտի տարիների ամենահայտնի գեղեցկուհիներից մեկը՝ ամերիկացի ֆինանսիստի դուստր։ 1974թ․-ին ամուսնացել է Չերչիլի հոր հետ ու տեղափոխվել Անգլիա։ Ինչպես ընդունված էր այն տարիներին բարձր հասարակություններում, Ջեննին իր որդու դաստիարակությունը վստահում էր դայակներին և մանկության տարիներին բավականին սառն էր տղայի հանդեպ, սակայն ավելի ուշ նրանք լավ ընկերներ դարձան։

Матери Гитлера, Сталина, Ленина и прочих тиранов XX века: как выглядели и кем были

 4  Լենինի մայրը. Մարի Ալեքսանդրևնա Բանկ (1835-1916թթ): Ծնվել է Սանկտ Պետերբուրգում, լավ կրթություն է ստացել, մի քանի լեզուներ սովորել։ Ամուսնությունից Մարիա Ալեքսանդրևնան 8 երեխաներ է ունեցել՝ 4 տղա և 4 աղջիկ։ Ավելի ուշ կորցրել է ամուսնուն ու ստիպված եղել ողջ պատասխանատվությունը վերցնել իր ուսերին։ Նրա չորս երեխաները հեղափոխականներ դարձան։ Նա աջակցում էր որդու՝ Վլադիմիրի գործունեությանն ու երկու անգամ այցելել է նրան արտասահմանում (1902թ.-ի ամռանը Ֆրանսիայում ու 1910թ.-ի աշնանը Ստոկհոլմում)։

Матери Гитлера, Сталина, Ленина и прочих тиранов XX века: как выглядели и кем были

 5  Ջոն Քենեդիի մայրը. Ռոուզ Ֆիցջերալդ (1890-1995թթ․)։ Յոթ տարի սիրատածելուց հետո 1914թ․-ի հոկտեմբերի 8-ին նա ամուսնացավ Ջոզեֆ Պատրիկ Քենեդու հետ։ Ռոուզն ու Ջոզեֆը 10 երեխաներ ունեցան։ 1969թ․-ի նոյեմբերին մահացավ նրա ամուսինը։ Ինքը՝ Ռոուզը, մահացավ 1995թ․-ի հունվարի 22-ին 104 տարեկանում թոքաբորբից։ Նա իր 4 երեխաներից ու երեք թոռներից ավելի երկար ապրեց։

Матери Гитлера, Сталина, Ленина и прочих тиранов XX века: как выглядели и кем были

 6  Ռուզվելտի մայրը. Սարա Դելանո (1854-1941թթ․)։ Սարան ագությամբ հրեա էր և պատկանում էր Հայդ պարկի տեղի ազնվականությանը։ Երբ Ֆրանկլինը փոքր էր, ընտանիքը շատ էր ճամփորդում Եվրոպայով, այդ իսկ պատճառով ապագա նախագահը մի քանի օտար լեզուներ էր հասցրել սովորել։

Матери Гитлера, Сталина, Ленина и прочих тиранов XX века: как выглядели и кем были

 7  Ադոլֆ Հիտլերի մայրը. Կլարա Պելցլ (1860-1907): Ծնվել է Ավստրիական կայսրությունում: Դպրոցից հետո 13 տարեկանում աշխատանքի է անցել Ալոիս Հիտլերի մոտ՝ որպես սպասուհի։ Կլարան Ալոիսի զարմուհին էր՝ նրա քրոջ դուստրը։ Ալոիսը 23 տարով մեծ էր Կլարայից։ Տնային պարտականությունները Կլարան աննկատ ու բարեխղճորեն էր կատարում, նա միշտ ենթարկվում էր ամուսնու կամքին, եկեղեցի էր հաճախում և մույնիսկ ամուսնանալուց հետո չէր կարողանում հաղթահարել ծառայի և հարճի իր նախկին կարգավիճակը, իսկ ամուսնուն անվանում էր «քեռի Ալոիս»։

Матери Гитлера, Сталина, Ленина и прочих тиранов XX века: как выглядели и кем были

 

Լրահոս

Դիտել ավելին