Կարևոր իրադարձություններ

Միայն խեղճ տեսակը կարող է պառավներին, քնած զինվորին կամ դաշտում աշխատող մշակին սպանել. Շուշան Պետրոսյան

05 Ապրիլ, 2016 17:05
Միայն խեղճ տեսակը կարող է պառավներին, քնած զինվորին կամ դաշտում աշխատող մշակին սպանել. Շուշան Պետրոսյան

ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր Life.panorama.am-ի հետ զրույցում եւս մեկ անգամ իր հպարտությունն է հայտնել սահմանին կանգնած մեր զինվորների եւ վերջին օրերի գերլարվածության պայմաններում հայ ժողովրդի համախմբվածության վերաբերյալ: Մեզ հետ զրույցում հուզմունքը զսպելով՝ երգչուհին, ով իր գործունեության ողջ ընթացքում մշտապես գտնվել է Հայոց բանակի կողքին, նախեւառաջ նկատեց.

«Ես կցանկանայի սկսել սկզբից, իսկ սկիզբը հենց մենք ենք՝ հայերս, ովքեր վերջին օրերին միասին են, ուս ուսի տված: Սկիզբը հայ զնիվորն է, ով իր ոգու, խելքի եւ սուր մտքի շնորհիվ նույնիսկ քանակով ավելի շատ զենք ունեցող թշնամու դեմ կանգնում ու հաղթանակներ է ձեռք բերում: Սկիզբը վաղուց էր, երբ մենք ծնվեցինք որպես հայ եւ հետո գոյացավ այդ տեսակը, որը կոչվում է ադրբեջանցի: Նրանք իրենց գոյանալուց հետո հասկացան մեր առավելությունները եւ այսօրվա խնդիրը հենց մեր այդ առավելությունն է: Սա իրենց կողմից չարությունն է, խեղճություն: Չարություն է, որովհետեւ իրենց պատժամիջոցները բորենու չափանիշներն են, իսկ խեղճություն է այնքանով, որ միայն խեղճ տեսակը կարող է պառավներին, քնած զինվորին կամ դաշտում աշխատող մշակին սպանել: Այս ամենը կկարգավորվի, երբ նրանք վախից սսկվեն, իհարկե կարելի է ասել նաեւ այս ամենը կկարգավորվի, երբ վերջին թուրքը վերանա, բայց ես քրիստոնյա եմ եւ ինձ թույլ չեն տալիս ասել այն, ինչ մտքումս  է»:

Շուշան Պետրոյանը վստահ է՝ «Մենք կանգուն ենք մեր լեռների պես ու նրանք կկորչեն վայրագ»:

Շարունակությունը՝ այստեղ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին