iOS-ում ներդրված Siri ձայնային օգնականը, պատահաբար միանալով, փրկել է իր սեփականատիրոջ կյանքը: Այս մասին հաղորդում է Fox 17-ը:
Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ Թենեսի նահանգի Մերֆիսբորո քաղաքում, երբ 18-ամյա դեռահասը վերանորոգում էր իր փիքափը: Մի պահ ավտոմեքենան պոկվել է ամբարձիչից և սեղմել նրան` արգելափակելով ձեռքերը: Նրա օգնության բղավոցները ոչ ոք չի լսել:
Երջանիկ պատահականությամբ դեռահասի գրպանում է եղել իր iPhone-ը: Նա սեղմել է հեռախոսը և միացել է Siri-ն, ինչն էլ թույլ է տվել ձայնով 911 կանչել: