Կարևոր իրադարձություններ

Մելաձեն և Բրեժնևան ամուսնացել են

24 Հոկտեմբեր, 2015 20:11
Մելաձեն և Բրեժնևան ամուսնացել են

Իտալական գործակալության տվյալներով՝ պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն օրինականացրել է հարաբերությունները Վերա Բրեժնևայի հետ:

Հայտնի է, որ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Ֆորտե-դեյ-Մարմի հանգստավայրում: Մելաձեն և Բրեժնևան փոխանակվել են ամուսնական մատանիներով, իսկ դրանից առաջ սիրո ու հավատարմության երդում տվել քաղաքապետ Ումբերտո Բուրատիի առջև: Քաղաքապետն անձամբ հաստատել է այդ տեղեկությունը՝ հավելելով, որ իրենց քաղաքում հաճախ են հանրահայտ մարդիկ ամուսնություն կնքում:

Արարողությունից հետո արված լուսանկարներում երևում է, որ զույգը համեստ է հագնված, և, ըստ երևույթին, նրանց ամուսնությունն անցել է անաղմուկ: Արարողությանը ներկա են եղել միայն զույգի հարազատներն ու մտերիմ ընկերները:

брежнева

 

Լրահոս

Դիտել ավելին