Կարևոր իրադարձություններ

Սլովենիան ընդունել է ավելի քան 56 հազար ներգաղթյալի

24 Հոկտեմբեր, 2015 19:48
Սլովենիան ընդունել է ավելի քան 56 հազար ներգաղթյալի

Մեկ շաբաթվա ընթացքում Սլովենիան ընդունել է ռեկորդային քանակությամբ ներգաղթյալների եւ այժմ եվրոպական այդ երկրում է ապաստանել ավելի քան 56 հազար ներգաղթյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, այդ մասին հայտարարել է Սլովենիայի ներքին գործերի նախարար Բոշտյկան Շեֆիցը սահմանին գտնվող ներգաղթյալների ճամբար այցելու թյան ժամանակ:

Նախարարը շեշտել է, որ առավել լարված իրավիճակ է ՌԴ-ի հետ սահմանին, որտեղ 2 օրվա ընթացքում 13 հազար ներգաղթյալ է հատել սահմանը: Շեֆիցը շեշտել է, որ ներգաղթյալների համար նախատեսված ճամբարները լի են, մարդիկ հուսալքված են եւ ինքնակամ լքում են ընդունման կետերը: Նա օրինակ է բերել Շենտիլեն, որտեղ դժվարությամբ կարողացել են ընդունել 30 հազար ներգաղթյալների:

 

Լրահոս

Դիտել ավելին