Կարևոր իրադարձություններ

Կրակի ոչ ամբողջական դադար. Meduza պարբերականի անդրադարձը՝ ԼՂ հակամարտության մասին

04 Ապրիլ, 2016 23:56
Կրակի ոչ ամբողջական դադար. Meduza պարբերականի անդրադարձը՝ ԼՂ հակամարտության մասին

Meduza.io-ի հատուկ թղթակից Իլյա Ազարը, ով  գտնվում է Լեռնային Ղարաբաղում, պարբերականում հրապարակված հոդվածում նկարագրում է առաջնագծում և հատկապես Մարտակերտի շրջանում տիրող իրավիճակը: 

Ազարը գրում է, որ Ադրբեջանը, չկարողանալով զգալիորեն ճեղքել սահմանը և ներթափանցել Լեռնային Ղարաբաղ, ապրիլի 3-ին հայտարարեց ռազմական գործողությունները միակողմանի դադարեցնելու մասին:

Թղթակիցը, մեջբերելով ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանին, նշում է, որ ադրբեջանական զինուժը շարունակում է ռմբակոծել ինչպես Լեռնային Ղարաբաղի դիրքերը, այնպես էլ խաղաղ բնակչությանը և հավելում, որ անընդհատ լսվում են պայթյունի ձայներ: 

Լրագրողը նշում է նաև, որ ականատես է եղել առաջնագիծ մեկնող կամավորների հերթական խմբին: 

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Թալիշ գյուղում բարբարոսաբար սպանված ընտանիքին և նշվում, որ նրանք դիվերսիոն խմբի զոհ էին:

Թարգմ.` Tert.am-ի

 

Լրահոս

Դիտել ավելին