Կարևոր իրադարձություններ

Շոկոլադե 5 աղանդեր, որոնք կարող եք պատրաստել ընդամենը 10 րոպեում

24 Հոկտեմբեր, 2015 19:16
Շոկոլադե 5 աղանդեր, որոնք կարող եք պատրաստել ընդամենը 10 րոպեում

Շոկոլադե անուշաբույր աղանդեր կարելի է պատրաստել ընդամենը մի քանի րոպեում։ Ահա մի քանի արագ պատրաստվող համեղ բաղադրատոմս՝ ինքդ քեզ, հարազատներին ու հյուրերին հաճելի անակնկալ մատուցելու համար։

 Մաֆին բաժակների մեջ

Բաղադրությունը. 3 ճշ.գ. ալյուր, 1 թ.գ. լուծվող սուրճ, 2 ճշ.գ. կակաոյի փոշի, 2,5 ճշ.գ. շաքարավազ, ¼ թ.գ. խմորի փխրեցուցիչ, 2 ճշ.գ. կաթ, 1 ձու, 2 ճշ.գ. բուսայուղ, ½ ճշ.գ. վանիլին։

Պատրաստման եղանակը.

  1. Շոկոլադե անուշաբույր աղանդեր կարելի է պատրաստել ընդամենը մի քանի րոպեում։ Ահա մի քանի արագ պատրաստվող համեղ բաղադրատոմս՝ ինքդ քեզ, հարազատներին ու հյուրերին հաճելի անակնկալ մատուցելու համար։

     Մաֆին բաժակների մեջ

    Բաղադրությունը. 3 ճշ.գ. ալյուր, 1 թ.գ. լուծվող սուրճ, 2 ճշ.գ. կակաոյի փոշի, 2,5 ճշ.գ. շաքարավազ, ¼ թ.գ. խմորի փխրեցուցիչ, 2 ճշ.գ. կաթ, 1 ձու, 2 ճշ.գ. բուսայուղ, ½ ճշ.գ. վանիլին։

    Պատրաստման եղանակը.

    1. Տարայի մեջ խառնել ալյուրը, սուրճը, կակաոյի փոշին, շաքարավազը և փխրեցուցիչը։
    2. Ավելացնել ալյուրը, ձուն, բուսայուղը և վանիլինը։ Խառնել մինչև համասեռ զանգված ստանալը։
    3. Ստացված զանգվածը լցնել բաժակների մեջ ու մոտավորապես 90 վայրկյանով տեղադրել միկրոալիքային վառարանի մեջ՝ ամենաբարձր ջերմաստիճանի տակ։

     Շոկոլադե տորթ

    Բաղադրությունը. 100 գ. ալյուր, 100 գ. շոկոլադ, 100գ. շաքարավազ, 50գ. կարագ, 3 ձու, 1 ճշ.գ., սոդա, 1 «Նուտելա»։

    Պատրաստման եղանակը.

    1. Կարագն ու շոկոլադը հալեցնել ու խառնել։
    2. Ձուն հարել շաքարավազի հետ մինչև համասեռ դառնալը։
    3. Խառնած ձվի մեջ ավելացնել ալյուրը՝ չդադարելով խառնել։ Ստացված զանգվածը պետք է «փարթամ» լինի։
    4. Փոքր-ինչ հովացած շոկոլադն ավելացնել ալյուրով զանգվածի վրա, խառնել, ավելացնել սոդա։ Թխել միկրոալիքային վառարանի մեջ՝ 5 րոպե պահելով առավելագույն ջերմաստիճանի տակ։ Ստացված տորթը բաժանել 3 մասի և դրանցից յուրաքանչյուրը ծածկել «Նուտելայով»:

     Շոկոլադե թխվածքաբլիթ` առանց թխելու

    Բաղադրությունը. 1 բաժակ ընկույզ, ¾ բաժակ առանց կորիզի խուրմա, ¼ բաժակ վարսակ, 100 գ մուգ շոկոլադ, մի փոքր աղ։

    Պատրաստման եղանակը.

    1. Ընկույզը մանրացնել կամ անցկացնել մսաղացով։ Ավելացնել վարսակը, խուրման ու խառնել մինչև համասեռ դառնալը։
    2. Շոկոլադն անցկացնել քերիչով և ավելացնել զանգվածի մեջ։ Մի փոքր աղ լցնել ու խառնել։
    3. Ջրոտ ձեռքերով գնդիկներ առանձնացնել։

     Շոկոլադե ֆոնդյու

    Բաղադրությունը. 200 գ. շոկոլադ, 100մլ սերուցք, մրգեր՝ ըստ ճաշակի։

    Պատրաստման եղանակը.

    1. Հալեցնել շոկոլադը եռացող ջրի շոգու վրա, ավելացնել սերուցքը և խառնել մինչև համասեռ զանգված ստանալը։
    2. Լցնել ամանների մեջ ու մատուցել մրգերով։ Պատառաքաղով կամ փայտիկներով մրգերը թաթախել շոկոլադի մեջ։

     Շոկոլադե տորթ` առանց թխելու

    Բաղադրությունը. 300 գ. թխվածքաբլիթ, 150գ. սերուցքային կարագ, 3-4 ճշ.գ. կակաո, 250գ. սերուցքային պանիր, 50-100 գ շաքարի փոշի, 200 գ. շոկոլադ, 100 գ. սերուցք։

    Պատրաստման եղանակը.

    1. Սերուցքային կարագը հալել, թխվածքաբլիթը բլենդերի միջոցով մանրացնել։ Խորը ամանի մեջ խառնել կարագը, թխվածքաբլիթն ու կակաոն։ Խառնել զանգվածն այնքան, մինչև այն միասեռ դառնա։
    2. Ստացված զանգվածը լցնել տարայի մեջ (օրինակ՝ բաժակ) ու հարթ շերտ ստանալ՝ պինդ սեղմելով, այնուհետև այն տեղափոխել սառնարան։
    3. Այժմ անհրաժեշտ է զբաղվել միջուկի պատրաստմամբ։ Սերուցքային պանիրը (կարելի է նաև կաթնաշոռ օգտագործել) խառնել՝ քիչ-քիչ ավելացնելով շաքարի փոշին։
    4. Իսկ հիմա ամենակարևոր բաղադրամասը՝ շոկոլադը։ Այն անհրաժեշտ է հալեցնել եռացող ջրի շոգու վրա։ Փոքր-ինչ հովանալուց հետո զգուշորեն լցնել սերուցքային պանիր խառնած զանգվածի վրա։ Նորից լավ խառնել զանգվածը։
    5. Առանձին ամանի մեջ անհրաժեշտ է հարել սերուցքը մինչև փրփրելը։
    6. Զգուշորեն խառնել շոկոլադի ու սերուցքի զանգվածները գդալով։ Խառնել բոլոր բաղադրամասերը՝ փորձելով պահել փրփրած փափուկ զանգվածը։
    7. Միասեռ միջուկը լցնել սառած տորթի վրա ու զգուշությամբ քսել դրա վրա։ Նորից տեղափոխել սառնարան ևս 4-5 րոպեով և մատուցել կակաոյի փոշով կամ մանրացրած մրգերով զարդարած։

Լրահոս

Դիտել ավելին