Կարևոր իրադարձություններ

Պան Գի Մունը քննադատել է Պակիստանի ահաբեկչությունները

24 Հոկտեմբեր, 2015 18:52
Պան Գի Մունը քննադատել է Պակիստանի ահաբեկչությունները

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը քննադատել է վերջին օրերի ահաբեկչությունները, որ տեղի են ունենում Պակիստանում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն;

Ահաբեկիչների գործողությունների հետևանքով Բելուջիստան և Սինդ նահանգներում զոհվել է 40 մարդ, այդ թվում` երեխաներ:

Գլխավոր քարտուղարը նշել է, որ ոչ ոք չի կարող արդարացնել ահաբեկչությունները: Նա Պակիստանի կառավարությանը հորդորել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի այդ սարսափելի քայլերն իրականացնողները պատասխանատվության ենթարկվեն:

Պան Գի Մունը ցավակցել է մահացածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:

 

Լրահոս

Դիտել ավելին