Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանը շահեկան դիրքերում է .Ս.Սաֆարյան

24 Հոկտեմբեր, 2015 22:58
ԵՄ-ի հետ հարաբերություններում Հայաստանը շահեկան դիրքերում է .Ս.Սաֆարյան

Ներկայումս Ադրբեջան-ԵՄ բանակցությունները սառեցված են՝ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման վերաբերյալ ԵՄ խիստ դիրքորոշման պատճառով:

Հայաստանն այս դեպքում կարող է ԵՄ հետ կառուցողական երկխոսության մեջ մտնել և դրական կարծիք ձևավորել:

«Որքան էլ պարադոքսալ և  ծանր է թվում Հայաստանի ներկայիս վիճակը, այնուամենայնիվ հնարավորություններ նույնպես կան՝ այս իրավիճակից օգտնվելն է, և ԵՄ-ը մերժող Ադրբեջանին էլ ավելի խորը քաղաքական շրջափակման մեջ դնելը, որպեսզի տարածաշրջանային անվտնագության ռիսկերը նվազեն»: Shabat.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ ավանդաբար Ադրբեջանի և Արևմուտքի հարաբերությունները, անկախ  խոստովանությունից, տարածաշրջանում կայունացնող դեր են ունեցել: Քանի որ Ադրբեջանին փորձել են պահել միջազգային կառույցներում իր ստանձնած պարտավորությունների դաշտում, օրինակ՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ը անդամակցելու ժամանակ, հակամարտությունը խաղաղ ճանապարհներով լուծելու պարտավորությունը:

«Հենց այս պատճառով Ադրբեջանի դուրս հայտնվելը Արևմուտքի վերահսկողության դաշտից անշուշտ բացասական ազդեցություն է ունեցել տարածաշրջանի զարգացումների վրա: Մյուս կողմից՝ այդ ամենին նպաստել է Ռուսաստանի և Ադրբեջանի շահերի համընկնումը՝ Արևմուտքի դիրքերը թուլացնելու հարցում»:

Սաֆարյանը նշում է, եթե Ադրբեջանի պարագայում Ալիևի վարչախումբը ցանկանում է հնարավորինս շատ ազատություն ստանալ և դուրս գալ այդ վերահսկողությունից, ապա Ռուսաստանի շահագրգռությունը կայանում է Ադրբեջանի միջոցով  ԵՄ-ն դիրքերը թուլացնելուն, ինչը և հաջողվում է վերոնշյալ պետությանը: Հետևաբար, պատահական չէ, որ Ռուսաստանը ոչ միայն ԵՏՄ-ում Ադրբեջանին ներգրավելու, այլ արևմուտքի դիրքերը թուլացնելու առումով խրախուսում է Բաքվին՝  վաճառելով զենք և ազդանշան է տալիս Հայաստանին՝ սարսափեցնելու համար:

« Արևմուտքի և Ադրբեջանի հարաբերությունների վատթարացումը, մյուս կողմից՝ Հայաստանին և ԵՄ-ն են դարձնում  ռազմավարական դաշնակիցներ, շահագրգռությունը՝ Ադրբեջանին սանձելու, թերևս տեսանելի է: Մենք քիչ թե շատ շահեկան դիքերում ենք և որոշակի դիվիդենտներ ստանանալու հնարավորություն ունենք: Մենք պետք է կարողանանք կանխել Ռուսաստան-Ադրբեջան սակարկությունը և մերձեցումը, որը մեծացնում է տարածաշրջանում անկայունության, պատերազմի ռիսկը: Հետևաբար Հայաստանը որպես Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցական կապեր ունենալով, պարտավոր է ուղղակի խաթարել այդ մերձեցումը»,- եզրափակեց քաղաքագետը:

 

Լրահոս

Դիտել ավելին