Կարևոր իրադարձություններ

Գյումրեցիները սնունդ և անհրաժեշտ պարագաներ են հավաքում՝ զինվորներին ուղարկելու համար

03 Ապրիլ, 2016 23:40
Գյումրեցիները սնունդ և անհրաժեշտ պարագաներ են հավաքում՝ զինվորներին ուղարկելու համար

Operativ.am-ի թղթակիցը Գյումրիից հաղորդում է, որ վաղ առավոտից գյումրեցիների հոսքը Հայորդաց տուն չի դադարում: Քաղաքացիները սնունդ, քաղցրավենիք և անհրաժեշտ իրեր են հավաքում՝ Արցախ ուղարկելու համար: 

Թղթակցի փոխանցմամբ՝ այս նախաձեռնությանը մասնակցում են առանց տարիքային սահմանափակման;

Այս նախաձեռնությունը նպատակ ունի զինվորին աջակցելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու: Վաղը ևս այս ակցիան կշարունակվի: 

 

Լրահոս

Դիտել ավելին