Կարևոր իրադարձություններ

«Ես հպարտանում եմ «Ռեալի» ֆուտբոլիստներով». Զինեդին Զիդան

03 Ապրիլ, 2016 17:00
«Ես հպարտանում եմ «Ռեալի» ֆուտբոլիստներով». Զինեդին Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Բարսելոնայի» հետ անցկացրած արտագնա խաղից ստացած տպավորություններով (2:1):

«Ես շատ գոհ եմ, հատկապես արդյունքից: Շատ դժվար էր, բայց չէ որ դա «Քամփ Նոուն» էր: Ես հպարտանում եմ «Ռեալի» ֆուտբոլիստներով և նրանով, թե ինչ նրանք արեցին: Ուրախ եմ հաղթանակի համար և գոհ եմ խաղի բովանդակությունից: Պետք է շարունակել հաղթել: Մենք հետ ենք մնում 7 միավորով, բայց հիմա պետք է մտածել Չեմպիոններ լիգայի մոտական խաղի մասին:

Ինձ դուր եկավ «Ռեալի» բոլոր ֆուտբոլիստների խաղը` ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման ժամանակ: Մարզչի համար չկա ավելի լավ բան, քան տեսնել, թե ինչպես է իր թիմը պայքարում ինչպես մեկ ամբողջականություն»,- Զիդանի խոսքերն է մեջբերում AS-ը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին