Կարևոր իրադարձություններ

Թմրանյութ և բջջային հեռախոս` քրեակատարողական հիմնարկի պետի հովանավորյալի համար

24 Հոկտեմբեր, 2015 17:40
Թմրանյութ և բջջային հեռախոս` քրեակատարողական հիմնարկի պետի հովանավորյալի համար

Երեկ երեկոյան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկի խուց փորձել են սառնարան մտցնել, որը սակայն չի հաջողվել:

Սառնարանի միջից քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հայտնաբերել են 115 գրամ թմրանյութ և 18 բջջային հեռախոս, որն առգրավվել է:

Ըստ մեզ հասած լուրերի` դատապարտյալը, որի մոտ ցանկացել են սառնարան մտցնել, եղել է հենց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի հովանավորյալը: Փաստենք, որ վերջին ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում անօրինությունների թիվը կտրուկ աճել է:

Երեկ երեկոյան էլ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հարձակում է տեղի ունեցել կալանավորների վրա:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

 

Լրահոս

Դիտել ավելին