Կարևոր իրադարձություններ

Շղթայական ավտովթար Ալավերդի քաղաքում. բախվել են 3 Mercedes-ները, Audi-ն և 06-ը. (լուսանկարներ, տեսանյութ)

24 Հոկտեմբեր, 2015 17:13
Շղթայական ավտովթար Ալավերդի քաղաքում. բախվել են 3 Mercedes-ները, Audi-ն և 06-ը. (լուսանկարներ, տեսանյութ)

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հոկտեմբերի 23-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում ոստիկանության բաժնի դիմաց Mercedes մակնիշի 34 OD 471 համարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող ВАЗ 2106 մակնիշի 63 OO 198 համարանիշի ավտոմեքենային:

Այնուհետև նույն հատվածում Audi մակնիշի 34 CA 163 համարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի 23 OU 166 համարանիշի ավտոմեքենային հարվածի հետևանքով էլ Mercedes-ը ինքնաբերաբար առաջ ընթանալով բախվել է Mercedes մակնիշի 29 LL 872 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները: 

 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին