«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունն իր Facebook-ի էջում «Արյունատվական ակցիա վիրավոր զինվորների համար» անվամբ միջոցառում է կազմակերպել և կոչ է անում քաղաքաիներին վաղվանից՝ ապրիլի 4-ից, «Արյունաբանական կենտրոն» արյուն հանձնել ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողների համար: «Բոլոր նրանք, ում մոտ ցանկություն առաջացավ լինելու մեկը այդ հերոսներից, խնդրում ենք ապրիլի 4-ին՝ ժամը 9:00-ին, լինել Ազատության պողոտա HSBC բանկի դիմաց (Ռայկոմ): Խնդրում ենք լինել ճշտապահ և ներկայանալ ժամանակին»: