Կարևոր իրադարձություններ

«Ռեալը» սուպերկլասիկոյում ծնկի բերեց «Բարսելոնային»

03 Ապրիլ, 2016 10:18
«Ռեալը» սուպերկլասիկոյում ծնկի բերեց «Բարսելոնային»

Առաջին խաղաշրջանում «Ռեալը» դաժան ապտակ ստացավ կատալոնացիներից` սեփական հարկի տակ ջախջախվելով 4:0 հաշվով: Գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ այս անգամ էլ «Բարսելոնան» հեշտությամբ կհաղթի: Թվում էր, թե այդպես էլ կլինի, երբ 56-րդ րոպեին «Բարսելոնան» Ժերար Պիկեի շնորհիվ բացեց հաշիվը: Սակայն 6 րոպե անց «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ` շրջադարձ հարվածով հավասարեցնելով հաշիվը:

Սակայն հանդիպման «դեսերտը» վերջում մատուցվեց: 83-րդ րոպեին «Ռեալը» մնաց 10 հոգով` երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց Սերխիո Ռամոսը: Բայց դա չհուսահատեցրեց մադրիդցիներին, որոնք 85-րդ րոպեին գեղեցիկ խաղարկված կոմբնացիայից հետո 2-րդ գնդակը խփեցին. Հաղթական գնդակն իր հաշվին գրանցեց Կրիշտիանու Ռոնալդուն: «Ռեալը» 10 հոգով սենսացիոն հաղթանակ տարավ` 2:1, այն էլ` «Բարսելոնայի» նկատմամբ, այն էլ` «Կամպ Նոու» մարզադաշտում, այն էլ` կամային հաղթանակ: Ավելին, մադրիդցիները կանգնեցրին կատալոնացիների անպարտելի հանդիպումների ռեկորդային շարքը, որը կազմեց 39 խաղ: Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 69 միավոր և այժմ արդեն 7 միավորով է ետ մնում կատալոնացիներից:

«Ատլետիկոն», որը «Բետիսի» նկատմամբ վստահ հաղթանակ տարավ` 5:1, «Ռեալին» գերազանցում է 1 միավորով և ընթանում 2-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր «Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1:2 Ժերար Պիկե, 56 - Քարիմ Բենզեմա, 62, Կրիշտիանու Ռոնալդու, 85 

 

Լրահոս

Դիտել ավելին