Կարևոր իրադարձություններ

Ֆրանսուա Օլանդը խորը ափսոսանք է հայտնել ԼՂ–ում սահմանային միջադեպերի կապակցությամբ

03 Ապրիլ, 2016 00:37
Ֆրանսուա Օլանդը խորը ափսոսանք է հայտնել ԼՂ–ում սահմանային միջադեպերի կապակցությամբ

Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը, անդրադառնալով այսօր ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժի ձեռնարկած հարձակողական գործողություններին, հայտարարել է որ «խորապես ափսոսում է Լեռնային Ղարաբաղում այդ լուրջ միջադեպերի» կապակցությամբ։


Ինչպես ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում Ֆրանսիայի նախագահը կողմերին կոչ է անում «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել, ինչպես նաև  «անհապաղ, համընդհանուր և տևական» ժամանակով հարգել զինադադարի ռեժիմը»:


Հաղորդագրությունում նաև նշվում է, որ Ֆրանսուա Օլանդը, ով Հայաստանի և Ադրեջանի նախագահներին ընդունել էր 2014-ին, վերահաստատել է իր հանձնառությունը ԼՂ հակամարտության խաղաղ և հնարավորինս արագ կարգավորմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին