Կարևոր իրադարձություններ

Անդրե Աղասի. «Կարիերայիս մեծ մասի ընթացքում ատում էի թենիսը»

24 Հոկտեմբեր, 2015 16:23
Հեղինակ՝ Արամ Ուգուջյան
Անդրե Աղասի. «Կարիերայիս մեծ մասի ընթացքում ատում էի թենիսը»

Ամերիկահայ աշխահահռչակ թենիսիստ, այսօր 45-ամյա Անդրե Աղասին օրերս ամերիկյան «Tennis World» պարբերականին տված հարցազրույցում յուրատեսակ հայտարարություն է արել: Նա խոստովանել է, որ պրոֆեսիանալ թենիսում հանդես գալու ժամանակ հաճույք էր ստանում թենիսից. «Անկեղծ ասած՝ կարիերայիս մեծ մասի ընթացքում ատում էի թենիսը: Ես օրվա ընթացքում հազար հարված էի կատարում, քանի որ հայրս ենթադրում էր, որ դա ինձ կօգնի բոլորից լավը լինել»: 
«Ուզում եմ հիմա սովորեցնել երեխաներին: Թենիսի շնորհիվ նրանց կյանքը կսկսի փոխվել, և այդ ժամանակ կհասկանամ, որ ինչ-որ լավ բան եմ արել»,- ավելացրել է հայազգի մեծանուն թենիսիստը: 
Հիշեցնենք, որ Աղասին 8 տարի անընդմեջ աշխարհի 1-ին ռակետն է եղել, 1996թ. Ատլատայի օլիմպիական խաղերի չեմպիոնն է, ԱՄՆ-ի հավաքականի կազմում Դևիսի գավաթի եռակի դափնեկիր, անհատական 60 մրցաշարերում հաղթող, այդ թվում՝ «Մեծ սաղավարտի» 8 մրցաշարերում և դարձավ պատմության մեջ «Ոսկե սաղավարտի» առաջին մրցանակակիրը տղամարդկանց մեջ՝ տարբեր տարիներին հաղթելով «Մեծ սաղավարտի» բոլոր 4 մրցաշարերում, 1995-2003թթ. թվականներին 101 շաբաթների ընթացքում եղել է աշխարհի 1-ին ռակետը:
Անդրե Աղասին հաջողակ գործարար է, ում հետաքրքրությունների մեջ մտնում է շինարարական, ռեստորանային և հյուրանոցային բիզնեսը, անշարժ գույքի առքուվաճառքը, մարզական և գիշերային ակումբներ։ Առաջին կնոջ՝ դերասանուհի և մոդել Բրուք Շիլդսի հետ ամուսնալուծությունից հետո 2001թ. ամուսնացել է հանրահայտ թենիսիստուհի, դասական «Ոսկե սաղավարտի» մրցանակակիր, 46-ամյա գերմանուհի Շտեֆի Գրաֆի հետ, ում հետ այժմ 2 երեխա ունեն:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին