Կարևոր իրադարձություններ

Շտայնմայերը բոլոր կողմերին կոչ է արել Լեռնային Ղարաբաղում դադարեցնել ռազմական գործողությունները

02 Ապրիլ, 2016 19:19
Շտայնմայերը բոլոր կողմերին կոչ է արել Լեռնային Ղարաբաղում դադարեցնել ռազմական գործողությունները

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն որքան հնարավոր է շուտ: Այդ մասին Բեռլինում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որը ներկա պահին համարվում է նաև ԵԱՀԿ նախագահը, հայտնում է TASS-ը:

«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և լիովին հարգել հրադադարի ռեժիմը»,- հայտարարել է նա:

«Այդ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն, որպեսզի վերադառնան Մինսկի խմբի բանակցությունների շրջանակներին, որի համանախագահներն իրենց աշխատանքի շրջանակներում օգտվում են իմ լիակատար աջակցությունից»,- ասել է Շտայնմայերը:

 

Լրահոս

Դիտել ավելին