Կարևոր իրադարձություններ

Արցախում հարյուրավոր կամավոր ազատամարտիկներ են գրանցվել առաջնագիծ մեկնելու համար

02 Ապրիլ, 2016 14:33
Արցախում հարյուրավոր կամավոր ազատամարտիկներ են գրանցվել առաջնագիծ մեկնելու համար

Արցախի Ազատամարտիկների միության շենքի առջև ապրիլի 2-ի վաղ առավոտից հավաքվել են բազմաթիվ ազատամարտիկներ և երիտասարդներ՝ ցանկություն հայտնելով անհապաղ մեկնել առաջնագիծ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱԱՄ վարչության աշխատակից Ալվարո Շեկյանը տեղեկացրել է, որ արդեն հարյուրավոր կամավոր ազատամարտիկներ են գրանցվել հենց հիմա առաջնագիծ մեկնելու համար:

«Մենք բոլորս կազմ-պատրաստ սպասում ենք ԼՂՀ ՊԲ հրամանատարության կո չին և անհրաժեշտության դեպքում անհապաղ կմեկնենք առաջնագիծ: Իմ կարծիքով` թշնամական հերթական ագրեսիան է մեր դեմ: Սակայն այժմ ոչինչ նրանց չի կարող փրկել մեզանից: Չեմ հասկանում քանի անգամ պիտի պարտվեն, որպեսզի վերջապես հասկանան, որ իրենք թույլ են, կռվող չեն և չեն կարող մեզ հաղթե»,- ասել է ազատամարտիկը:

 

Լրահոս

Դիտել ավելին