Արդեն տեղեկացրել էինք, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության և Ադրբեջանի հանրապետության շփման գծում լարվածությունը շարունակվում է պահպանվել:
Shabat.am-ի հետ զրույցում Ազատամարտիկների դաշինքի անդամ Ռազմիկ Պետրոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ իրենք հավաքվել են դաշինքում:
Առաջին պատրաստակությունն է տրված մեր ջոկատներին, հրամանատարները հավաքված են գրասենյակում, պաշտպանության նախարարության հետ կապ կհաստատենք, մեր անելիքները կհստակեցնենք: Բոլոր շրջաններում ջոկատներ են հավաքվել, հանձնարարություն է տրվել և այստեղ էլ հավաքագրում են: