Ադրբեջանական զինված ուժերը 1994 թվականի մայիսին հաստատված հրադադարից հետո առաջին անգամ օգտագործել է իր բոլոր տեսակի սպառազինությունները, այդ թվում՝ ավիացիան, ծանր հրետանին եւ համազարկային կրակի համակարգերը:
Այս մասին Interfax-ի հետ զրույցում ասել է Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչ Ալբերտ Անդրեյանը:
Վերջինս ավելացրել, որ ադրբեջանական հարձակումներն առավել ծավալուն են եղել Մարտունու եւ Մարտակերտի շրջանում: Անդրեյանը հաստատել է, որ հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական ուղղաթիռ է խոցվել: