Կարևոր իրադարձություններ

Նախարար, թե՞ փոխվարչապետ. ում ի՞նչ բաժին կհասնի

24 Հոկտեմբեր, 2015 14:59
Նախարար, թե՞ փոխվարչապետ. ում ի՞նչ բաժին կհասնի

Սահմանադրական բարեփոխումներին զուգահեռ Հայաստանի քաղաքական կյանքում էական փոփոխություններ եղան: ՀԷՑ ՓԲԸ գնեց հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Երկրորդ փոփոխությունը եղավ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի շնորհիվ, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը տալով՝ ահազանգեց, որ մտնելու է ակտիվ քաղաքականություն: Այս մարդկանց հայտնությունից հետո լրատվադաշտը թնդում էր՝ նրանց մասին տպագրվող հոդվածներից:

Ինչպես ասում են պատահականություններ կյանքում չեն լինում. Ինչու՞ հենց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ֆոնին հայտնվեցին հայազգի միլիարդատերերը, թերևս ոչ բոլորի համար է պարզ:  Նրանցից միայն մեկը հայտնեց քաղաքականություն մուտք գործելու և կուսակցություն ստեղծելու մասին, իսկ կուսակցության նախագահից՝ նախարար կամ փոխվարչապետ մեկ քայլ է: Միլիարդատեր Սամվել Կարապետյանը առանց խոչընդոտների գնեց ՀԷՑ-ը, իսկ նրա՝ քաղաքականություն մուտք գործելու բանբասանքները իսպառ վերացան, սակայն բոլորն էլ գիտեն, որ Երևանը փոքր քաղաք է և լրագրողների աչքից ոչինչ չի կարող վրիպել: ՀԷՑ-ի սեփականատերն օրեր առաջ հաստատուն քայլերով մտավ ՀՀ կառավարություն: Հենց այստեղից էլ շշուկներ սկսվեցին, որ վերոնշյալ մարդիկ առաքելություն ունեն .   ում ի՞նչ պաշտոն է հանձնվելու:

 Shabat.am որոշեց մեկ անգամ ևս ուսումնասիրել սահմանադրական բարեփոխումների նախագիծը, hասկանալու համար, թե ի՞նչ բաժին կընկնի միլիարդատերերին:

Շատերին հայտնի է, գործող սահմանդրությունում էական փոփոխություններ են կատարվել, առավել ուշագրավներից մեկը  ՀՀ Կառավարությանը վերաբերվող գլխում է, եվ այսպես. Գործող սահմանադրությամբ,  նախարարներից մեկը կարող է վարչապետի առաջարկությամբ, Հանրապետության նախագահի կողմից նշանակվել փոխվարչապետ և փոխարինել վարչապետին նրա բացակայության ժամանակ: Նոր սահմանադրության նախագծի համաձայն ՝ վարչապետը  Հանրապետության նախագահին է առաջարկում փոխվարչապետերին և նախարարներին: Այսինքն, եթե նոր սահմանադրությունն ընդունվի, ապա ՀՀ կառավարությունն ունենալու է 3 փոխվարչապետ և նրանցից մեկն է փոխարինելու վարչապետին նրա բացակայության ժամանակ:

Գործող սահմանդրության հոդված 85-ը սահմանում է, որ վարչապետը և նախարարները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նոր նախագծով այդ կետը ուղղակի բացակայում է:

Սահմանադրության նախագծի առաջին տարբերակում սահմանվում է, որ կառավարության անդամ կարող է նշանակվել քսանհինգ տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, նոր նախագծում  նման կետ նշված չէ:

Եվ հենց այստեղից էլ խաչվում են Արա Աբրահամյանի և Սամվել Կարապետյանի քաղաքական ուղիները: Եթե Արա Աբրահամյանը իսկապես քաղաքականություն մտնի, հեշտությամբ, եթե ոչ մեկ- երկու, ապա առնվազն չորս տարի հետո   լուրջ պաշտոն կզբաղեցնի, հաշվի առնելով այն հանգամաքը,  նա Պուտինի մարդն է: Իսկ դե Սամվել Կարապետյանի մասին խոսելն անիմաստ է, նա փորձեց փրկել հայ հասարակությանը՝ գնելով ՀԷՑ-ը, իսկ քաղաքականություն մտնելու համար նրանից շատ ջանքեր չեն գործադրվի: Նախարար, թե՞ փոխվարչապետ, ի վերջո նրանից ում ի՞նչ բաժին կհասնի, կպարզվի առաջիկայում: 

 

Լրահոս

Դիտել ավելին