«Նոր Հայաստան» փրկության ճակատը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ «Ընդդիմության միասնական շտաբ»-ը օգտվելու է հանրաքվեի քարոզչությանը մասնակցելու համար օրենքով տրված հնարավորություններից:
«Արդյունավետ պայքար կազմակերպելու նպատակով «Ընդդիմության միասնական շտաբ»-ը աշխատելու է ոչ միայն ժողովրդին համախմբելու և ոտքի հանելու ուղղությամբ, այլև օգտագործելու է Սահմանադրությամբ և օրենքով հանրաքվեի գործընթացին, այդ թվում՝ «ՈՉ»-ի քարոզչությանը մասնակցելու բոլոր հնարավորությունները:
Մասնավորապես, օրենքով սահմանված կարգով «Ժառանգություն» կուսակցության անունով ստեղծվելու է հիմնադրամ, որն ապահովելու է քարոզչության ֆինասնավորումը, այդ թվում՝ դահլիճների վարձակալումը և եթերաժամերի դիմաց վճարումը:
Վերը նշվածի հաշվառմամբ՝ «Ընդդիմության միասնական շտաբ»-ը կոչ է անում մասնակցել 2015 թ. դեկտեմբերի 1-ին Երևանում անցկացվող համազգային հանրահավաքին և աջակցել իր քարոզչական հիմնադրամին, որի բանկային հաշվի համարը կհրապարակվի առաջիկա օրերին:
Դեկտեմբերի 1-ին միասին ենք որոշելու մեր անելիքն ու ապագան: Մե՛նք ենք տերը մեր երկրի»,- նշված է հայտարարության մեջ