Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    511,5
    517

  • EUR

    617
    629

  • RUB

    7,02
    7,26

Կարևոր իրադարձություններ

 

Գաբրիել Ղազարյանն ընդունել է լողի համառուսական ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Սալնիկովին

24 Հոկտեմբեր, 2015 14:49
Գաբրիել Ղազարյանն ընդունել է լողի համառուսական ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Սալնիկովին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է օլիմպիական քառակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն ու ռեկորդակիր, լողի համառուսական ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Սալնիկովին:

Նախարարը ողջունել է լեգենդար լողորդին և շնորհակալություն հայտնել մարզաձևի զարգացմանն ուղղված նրա աշխատանքի համար «Դուք Ձեր անձնական օրինակով եք քարոզել լող մարզաձևը: Բազմաթիվ երեխաներ և պատանիներ են ոգեշնչվել Ձեր մարզական ձեռքբերումներով և ձգտել նմանվել Ձեզ»,- ասել է նախարարը: Նա նաև ներկայացրել է լողի մասսայականացմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքները, որոնք կատարվում են մեր երկրում: «Լողի հայկական դաշնությունն ունի հմուտ և սրտացավ ղեկավար, որի հետ համագործակցելով, վստահ եմ, ապագայում լավ լողորդներ ենք ունենալու, և նրանք միջազգային հարթակներում պատվով են ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է Գ. Ղազարյանը:

Վ. Սալնիկովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ներկայացրել ՌԴ լողի համառուսական ֆեդերացիայի կողմից իրականացվող աշխատանքները, ծանոթացրել կազմակերպվող մի քանի ծրագրեր և տեղեկացրել, որ իրենց ֆեդերացիան սերտորեն համագործակցում է Լողի հայկական դաշնության հետ: «Փորձի փոխանակումը, տարբեր ձևաչափերի մրցումների կազմակերպումը միմիայն կնպաստեն մարզաձևի զարգացմանը: Այս պահին Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք է անցկացնում ՌԴ-ի լողի հավաքականը, և ես հրավիրել եմ Հայաստանի լողորդներին ներկա գտնվել հավաքականի մարզումներին»,- ասել է հյուրը և ավելացրել, որ ժամանակին ինքը նույնպես մարզվել է Ծաղկաձորի մարզաբազայում ու բավականին լավ հիշողություններ ունի այդ քաղաքի հետ կապված:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, հանդիպմանը ներկա է եղել նաև Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը: Ներկաները քննարկել են նաև մարզաձևի մասսայականացմանն ուղղված համագործակցության հնարավոր ուղիները, ոլորտին առնչվող բազմաթիվ այլ հարցեր:

Լրահոս

Դիտել ավելին