Կարևոր իրադարձություններ

«Էդ ինչի՞ տենց ոգեւորվեցիք, լավ բաներ է ասում դրա համա՞ր»

08 Հոկտեմբեր, 2015 13:55
«Էդ ինչի՞ տենց ոգեւորվեցիք, լավ բաներ է ասում դրա համա՞ր»

«Էդ ինչի՞ տենց ոգեւորվեցիք, լավ բաներ է ասում դրա համա՞ր, թե՞ հավատ չի ներշնչում, ո՞րն է պատճառը: Կարծում եմ, որ պարոն Ճշմարիտյանի ասածը լիովին հիմնավոր էր, եւ եթե որոշ մարդկանց դա դուր չի գալիս, դա իրենց ներքին եւ արտաքին պրոբլեմն է»,- այսօր գործադիր մարմնի նիստում նման դիտողությամբ հանդես եկավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Խնդիրն այն է, որ երբ   Կարեն Ճշմարիտյանը ներկայացնում էր ներդրումային քաղաքականության հայեցակարգի եւ հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցը, խիստ աշխուժություն էր տիրում։

Գործադիրը հավանության արժանացրեց ներդրումային քաղաքականության հայեցակարգը։

«Ներդրումային քաղաքականության հիմնական նպատակն է ներդրումային եւ գործարար բարենպաստ միջավայրի ձեւավորումը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացումը, երկրի մրցակցային առավելությունների բացահայտումը, Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալների մեծացումը, շուկայական ենթակառուցվածքի զարգացումը, որակյալ եւ բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծումը, մարդկային կապիտալի զարգացումը եւ այդ բոլորի հիման վրա` տնտեսական կայուն աճի եւ բնակչության բարեկեցության ապահովումը»,- նշեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին