Կարևոր իրադարձություններ

Մոսկվան հետաքրքրված չէ ՆԱՏՕ-ի հետ առճակատման բորբոքմամբ. Լավրով

01 Ապրիլ, 2016 16:09
Մոսկվան հետաքրքրված չէ ՆԱՏՕ-ի հետ առճակատման բորբոքմամբ. Լավրով

Մոսկվան հետաքրքրված չէ ՆԱՏՕ-ի հետ առճակատման բորբոքմամբ և նախկինի պես պատրաստ է վերականգնելու հարաբերությունները դաշինքի հետ՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Մենք որևէ շահ չունենք այդ կառույցի հետ առճակատումը բորբոքելու գործում»,- ասել է նա՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի մատնանշած սպառնալիքն Արևելքից գոյություն չունի, և որն օգտագործվում է այն բանի համար, որպեսզի «արդարացնի ռազմական ծախսերի ավելացումը, մեր արևմտյան սահմաններին ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը»՝ ասել է Լավրովը Սերբիայի ատգործանախարար Իվիցա Դաչիչի հետ բանակցությունների արդյունքներով։

Լավրովի խոսքով՝ իրենք նախկինի պես պատրաստ են վերականգնելու այդ հարաբերությունները՝ բացառապես իրավահավասարության և այն պայմանավորվածությունների կատարման հիման վրա, որոնք վերաբերում են եվրաատլանտյան տարածքում բոլոր երկրների համար հավասար և անբաժանելի անվտանգության ապահովմանը։

 

Լրահոս

Դիտել ավելին