Երևի թե քաղաքակիրթ աշխարհում չգտնվեն մարդիկ, ովքեր ծանոթ չեն «սելֆի» ասվածին։ Սոցկայքերում գրանցված միլիոնավոր մարդիկ ամեն օր իրենց ինքնանկարներն են անում ու դրանցով ողողում վիրտուալ տիրույթը: Այս պարագայում բնական հարց է ծագում` ինչպես լուսանկարվել, որպեսզի ստացված «սելֆին» լինի աչքի զարնող ու առանձնանա ինքնանկարների վիրտուալ «ծովում»:
Ստորև AdMe.Ru-ն առաջարկում է ծանոթանալ այն 10 նախապայմաններին, որոնք անհրաժեշտ են հաջողված «սելֆի» անելու համար.
1. Ճիշտ լուսավորություն
Որպես կանոն` լավագույն ինքնանկարները ստացվում են պատուհանի մոտ։ Գաղտնիք չէ, որ վառ լուսավորումը դեմքին թարմ տեսք է հաղորդում ու քողարկում թերությունները։
2. Ճիշտ կեցվածք
Պարզելու համար, թե որ ռակուրսից եք Դուք առավել հաջող ստացվում լուսանկարներում` մի քանի տարբեր դիրքերով «սելֆիներ» արեք, ապա` կողմնորոշվեք:
3. Տեսախցիկը գլխավերևում պահեք
Այս դեպքում կադրում կերևաք ոչ միայն Դուք, այլև` շրջապատը, ինչն առավել կհետաքրքրեցնի «սելֆին»:
4. Դիտարժան ֆոն
«Սելֆիի» միջոցով Ձեր ընկերներին ցույց տվեք բոլոր այն զիլ վայրերը, որտեղ լինում եք: Դիտարժան ֆոնն անշուշտ կզարդարի նկարը:
5. Անկեղծություն
«Սելֆի» անելիս փորձեք հնարավորինս անկեղծ լինել ու ի ցույց դնել Ձեր իրական զգացողությունները:
6. Հումոր
Հումորային «սելֆին» պարզապես «դատապարտված» է հաջողության:
7. Բնական վիճակ
Բնական տեսքը հիմա շատ նորաձև է համարվում: Այս է փաստում նաև Instagram-ը, որի հազարավոր օգտատերեր ներբեռնում են իրենց լուսանկարները` առանց դիմահարդարման:
8. Կենդանիներ
Կենդանիների ներկայությունը կադրում Ձեր «սելֆիին» կհաղորդի անվիճելի գրավչություն: