Կարևոր իրադարձություններ

Վրաստանի կառավարությունն անշեղորեն ընթանում է երկրի եվրոպական ինտեգրման կուրսով. Կվիրիկաշվիլի

01 Ապրիլ, 2016 14:46
Վրաստանի կառավարությունն անշեղորեն ընթանում է երկրի եվրոպական ինտեգրման կուրսով. Կվիրիկաշվիլի

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը աջակցում է Վրաստանի համար վիզային ազատականացումը և կարծում է, որ այդ ճանապարհին արգելքներ չկան։

Այդ մասին նա հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Վրաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը։

Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը անշեղորեն հետևում է երկրի եվրոպական ինտեգրման կուրսին ու եվրոպացի հյուրին ծնոթացրել է բարեփոխումների պլանին ու կառավարության առաջնահերթություններին։

Ժոզեֆ Դոլը հանդիպման և այցին աջակցության համար շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին՝ ընդգծելով, որ հստակ աջակցում է Վրաստանի եվրոպական արագ ինտեգրման գործընթացին։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի՝ եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Դավիթ Բաքրաձեն և Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հարցերով նախագահ Թեդո Ջափարիձեն։

 

Լրահոս

Դիտել ավելին