Կարևոր իրադարձություններ

Բրազիլիայի դատախազությունն աշխարհի ամենահարուստ բանկիրին կոռուպցիայի մեղադրանք է ներկայացրել

01 Ապրիլ, 2016 14:32
Բրազիլիայի դատախազությունն աշխարհի ամենահարուստ բանկիրին կոռուպցիայի մեղադրանք է ներկայացրել

 

Բրազիլիայի դատախազությունը կոռուպցիայի մեղադրանք է ներկայացրել Ջոզեֆ Սաֆրային, ով համարվում է աշխարհի ամենահարուստ բանկիրը, հաղորդում է Reuters-ը:

 

Ինչպես նշվում է դատախազության տարածած հայտարարության մեջ՝ Սաֆրան կասկածվում է հարկերից խուսափելու փորձին ներգրավվածության համար։

 

Իրավապահ մարմինների վարկածի համաձայն՝ նրան պատկանող Safra Group բանկային խումբը պատրաստվում էր հարկային ծառայության ներկայացուցիչներին ընդհանուր ավելի քան 15 միլիոն դոլար կաշառք տալ 1,8 միլիարդ դոլարի հարկերը չվճարելու համար:

 

Դատախազությունը հայտարարել է, որ հարկերից խուսափելու փորձի համար մեղադրանքները հիմնված են հեռախոսազրույցների ձայնագրության վրա, որոնք ունեցել է Safra Group-ի նախկին ղեկավար Ժոաո Ինասիո Պուգան ֆինանսական մարմինների ներկայացուցիչների հետ: Մեղադրանքներ են ներկայացվել նաև Պուգայի և Safra Group-ի ղեկավարության ևս մի քանի անդամներին:

 

Safra Group-ի մամուլի ծառայությունն իր սեփականատիրոջ և ընկերության ղեկավարության հասցեին ուղղված մեղադրանքներն «անհիմն» է անվանել՝ ընդգծելով, որ բոլոր աշխատակիցները գործել են  օրենքի սահմաններում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին