Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում հատուկ գործողության շրջանակում ձերբակալվել են ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության 15 գրոհայիններ։ Այս մասին հայտնում է DHA գործակալությունը։
Ոստիկանությունը պարզել է, որ ձերբակալվածներն ակտիվորեն մասնակցություն են ունեցել Իրաքի և Սիրիայի տարածքում մարտական գործողություններին։ Ձերբակալվածներից մեկը նաև մասնակից է Ադանայում ահաբեկչությանը, որն ացնած տարի երեք մարդու կյանք խլեց։
Հատուկ գործողության շրջանակում ձերբակալվածներից, որոնք Թուրքիայի քաղաքացիներ են, հրազեն է առգրավվել։