Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    475,5
    479,5

  • EUR

    565
    573

  • RUB

    8,16
    8,41

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Երեխայի՝ մահացած ծնվելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

08 Հոկտեմբեր, 2015 13:51
Երեխայի՝ մահացած ծնվելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմկտեի Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեխայի՝ մահացած ծնվելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից և հիշեցնում, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել քաղաքացի Ռ. Գրիգորյանից առ այն, որ անհրաժեշտ բժշկական միջամտությունն ուշացնելու հետևանքով իրենց առողջ զավակը ծնվել է մահացած։ Ըստ դիմումատուի՝ կինը, լինելով հղի, հաշվառված է եղել Աբովյանի ծննդատանը, որտեղ կատարվել են հղիության ընթացքի ստուգումներ: Օգոստոսին կատարված սոնոգրաֆիայի արդյունքում պարզվել է, որ պտուղը մոր արգանդում պտտվել է և գտնվում է հետույքային առաջադիմության դիրքում, սակայն պտղի զարգացումը եղել է նորմալ, և բժիշկը որոշել է ծնունդն ընդունել կեսարյան հատումով: 2015թ. սեպտեմբերի 15-ին կնոջ մոտ ցավեր են սկսվել: Բժիշկը, տեղեկանալով այդ մասին, որոշել է նույն օրը՝ ժամը 22-ին, կատարել կեսարյան հատում, սակայն սկսվել են ծննդաբերության բնական ցավեր: Արդյունքում կեսարյան հատում չի կատարվել, որի հետևանքով պտուղը ծնվել է մահացած: Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին