Կարևոր իրադարձություններ

Մաղադանոսի բուժական հատկությունները

01 Ապրիլ, 2016 22:00
Մաղադանոսի բուժական հատկությունները

Յուրաքանչյուր սերմ հայտնվելով բարենպաստ պայմաններում` փոքրիկ ծիլ է տալիս, որը կախված գենետիկ ծրագրից` դառնում է խոտաբույս, թուփ, ծառ, լիանա, ջրիմուռ, և այլն։ Մարդը հնագույն ժամանակներից հասկացել է, որ սերմում պարունակվող զորությունը կարող է ոչ միայն սերունդների շարունակությունն ապահովել, այլև ունի բուժիչ հատկություններ։ Այսօր մենք կզրուցենք որոշ բույսերի սերմերի օգտակարության մասին։ Այն բույսերի, որ առավել հաճախ ենք օգտագործում սննդի մեջ։ Մաղադանոսը հայտնվում է մարգերի վրա վաղ գարնանը և մինչև աշուն ապահովում է մեզ օգտակար նյութերով։ Ժողովրդական բժշկությունն օգտագործում է բույսի արմատը, կանաչ մասը, սակայն առավել մեծ բուժիչ զորություն է կուտակվում սերմի մեջ։ Սերմը պարունակում է խեժեր, եթերային յուղեր: Եփուկը և ջրային թուրմը լավացնում են ախորժակը, մարսողությունը, նվազեցնում ծակոցները որովայնում, ունեն դաշտանային պարբերությունը կարգավորող հատկություն։ Օգտակար են առիթմիայի, սրտի անբավարարության, այտուցման, միզապարկի և երիկամների բորբոքման դեպքում:

 

Լրահոս

Դիտել ավելին